Դաս 2(18.09-22.09)

0

Սպիտակուցներ
Բջջի հիմնական օրգանական նյութերն են` սպիտակուցները, նյուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը և փոքր մոլեկուլները` հորմոննեիը, բունակները, ամինաթթուները, նուկլեդիդները։ Բուսական բջջիջներում գերակշռվում են ածխաջրերը, իսկ կենդանական բջջիջներում սպիտակուցները։ Բջջի օրգանական նյութերից շատերը կենսաբանական պոլիմերներն են, որոնք կազմված են կրկրնվող կառույցներից։ Սպիտակուցները բաղկացաց են՝ Oից-թթվածնից, Cից-ածխացնից ու Nից-ազոտից և Hից-ջրածնից։ Սպիտակուցներից շատերը պարունակում են ծծմբի, տարբեր մետաղներ` երկաթ, ցինկ, պղինձ, ատոմ։ Բոլոր սպիտակուցների պոլիմորները ամինաթթուներն են։ Կենդանի օրգանիզմներում կան շատ սպիտակուցներ։ Մարդու օրգանիզմում կա տաս հազարավոր սպիտակուցների տեսակ։ Զարմանալին այն է, որ այդ մեծ քանակի սպիտակուցները ներկայացված են ընդամենը 20 տեսակի ամինաթթուներով։ Այնպես որ սպիտակուցները իրարից տարբերվում են քանակով ու տեսակով։ Սպիտակուցների մոլեկուլները տարբեր ձևերի են` պարուրաձև, ծալքավոր, կամ էլ գնդաձև, ընդորում նրանք ունեն տարբեր մակարդակներ` առաջնային, երկրորդային, երրորդային, չորորդային։ Առաջնային կառուցվածքի ժամանակ ամինաթթուները միանում են իրար, որեվէ ամինաթթվի և հարևան ամինաթթվի խմբերի C և Nի ` ածխածնի և ազոտի կովալենտ կապի միջոցով:

Դաս 1  (11.09-15.09)

0

Կենդանի օրգանիզմի բաղադրություն

Կենդանի օրգանիզմները և անկենդան նյութը միմյանց նման են բաղադրությամբ, որովհետև կազմված են նույն տարրերից:Սակայն պարզվում է, որ կենդանի օրգանիզմներն ունեն հատկանիշներ, որոնք չունի անկենդան նյութը: Դրանց օգնությամբ էլ կենդանի օրգանիզմները տարբերվում են անկենդան նյութից:Կենդանի օրգանիզմները բազմանում են, աճում են, զարգանում են, սնվում են, տեղաշարժվում են, հաղորդակցվում են, արձագանքում են միջավայրի պայմաններին, միջավայրի հետ կատարում նյութափոխանակություն, գրգռվում, հարմարվում և այլն:Կենդանի օրգանիզմներն ունեն ինքնակրկնապատկվելու և վերարտադրվելու (բազմանալու) հատկություն: Բոլոր կենդանի օրգանիզմները ինչ-որ պահից սկսած ստեղծում են իրենց նմանին: Այդ երևույթը կատարվում է կիսման կամ երկու տարբեր օրգանիզմների մասնակցության շնորհիվ:Կենդանի օրգանիզմների բազմացումը տեղի է ունենում ժառանգական տեղեկատվության պահպանման և փոխանցման հաշվին:Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Читать далее

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա

0

Դաս 5 Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա    և  տրանսլյացիա:

Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմերի բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ։ Ինքնասուն (ավտոտրոֆ) օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, իսկ տարասունները (հետերոտրոֆ) սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։

Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։ Բջիջների բաժանման ժամանակ առաջացած դուստր բջիջների նմանությունը մայրականին հիմնականում պայմանավորված է սպիտակուցների նույնությամբ։ Հատկանիշների ժառանգումը սերընդեսերունդ նույնպես նշանակում է հաջորդ սերնդում նույնանման սպիտակուցների կենսասինթեզի ապահովում։ Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանցում ամինաթթուների հաջորդականությամբ, ուստի հատկանիշների ժառանգումը նախ և առաջ նշանակում է սերնդում ամինաթթվային միևնույն հաջորդականությամբ սպիտակուցների սինթեզի ապահովում։

Читать далее

Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, իմունիտետ

0

Հայտնաբերված են բազմաթիվ գործոններ, որոնց որևէ մեկի բացակայության դեպքում մակարդումն ընդհատվում է։ Այդ գործոնները կոչվում են մակարդիչներ: Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում: Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Читать далее

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը` էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, դրանց ֆունկցիաները

0

Հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։
Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։

Ֆունկիացներ
1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։
2. Արյունը մասնակցում է հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորմանը և այլ պրոցեսների։
Եվ այլն

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 միլիոն։ Նորածինների մոտ այն հասնում է 7,5 միլիոն-ի:

Читать далее

Մկանների կառուցվածքը, գործողությունները և ֆունկցիան

0

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Bb_2_9.jpg

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:

Читать далее

Covid-19-ի հետ կապված ուղեւորությունների սահմանափակումներ

0
  1. տրամադրել տեղեկանք, որը հաստատում է COVID-19-ի PCR թեստի բացասական արդյունքը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, կամ.
  2. տեղեկանք, որը հաստատում է COVID-19 կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը (դոզաները նշանակվում են պատվաստանյութի օգտագործման ցուցումների համաձայն).

Читать далее