Բորբոսը

Բորբոսը սնկի տեսակ է, որը աճում է խոնավության և ոչ լավ օդափոխության արդյունքում։ Դրանք կարող են տարածվել օդում, իսկ մարդու օրգանիզմում կարող են ներթափանցել շնչառական օրգանների և սննդի միջոցով։

Արդյո՞ք կարելի է ուտել բորբոսը։ Եթե դուք նկատել եք բորբոս սննդի վրա, չարժե այն ուտել, քանի որ այն վնասակար է և նույնիսկ վտանգավոր։ Բայց կան պանրի տեսակներ, որոնք հատուկ պայմաններում են պահում, որպեսզի այն բորբոսնի։ Այդ պանիրները կարելի է հանգիստ ուտել։ Բորբոսը ինքնին վտանգավոր չէ մարդու համար, այլ վտանգավոր են նրանից զատված նյութերը, օրինակ՝ միկոտոքսինը։ Այն առաջինը հարված կարող է հասցնել երիկամներին, քանի որ այդ օրգանն է պատասխանատու թունավոր նյութերի զատման համար։ Եթե հաճախ կրկնվեն նման բաները, մի պահ կգա, որ երիկամն այլևս չի կարողանա դրանք զատել և կսկսվի երիկամային անբավարարություն կամ նույնիսկ ցեռոզ։ Որոշ տեսակի բորբոսներից կարող են անջատվել այնպիսի տոքսիններ, որոնք կարող են հանգեցնել օնկոլոգիակն հիվանդությունների առաջացմանը։ Բորբոսը կարող ՝ նաև ալերգիայի պատճառ հանդիսանալ։ Բորբոսը կարող է ներթափանցել բրոնխներ, որտեղ կա նրա զարգացման համար բարենպաստ պայմաններ՝ օդ և խոնավություն, նման դեպքում մարդու մոտ կարող է զարգանալ բռոնխիտ կամ բռոնխիալ աստմա։ Որպեսզի խուսափենք նման իրավիճակներից, հարկավոր է ճիշտ հետևել սննդի պահպանման կանոններին՝ պահել հերմետիկ, մաքուր, և սառնարանից դուրս չթողնել 2 -4 ժամից ավել։ Փչացաց սնունդը անմիջապես պետք է նետել, և իհարկե գնում անելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել ժամկետներին։

Оставьте комментарий