Մասնակցեցի «Մեդիասպառող, թե մեդիաստեղծող» մեդիագրագիտության նախագծերի ամփոփիչ միջոցառմանը

0

Նոյեմբերի 30-ին մասնակցեցի «Մեդիասպառող, թե մեդիաստեղծող» մեդիագրագիտության նախագծերի ամփոփիչ միջոցառմանը, որը անցկացվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում։

Մասնակցում էին հանրապետության տարբեր դպրոցներից ամփոփիչ փուլ անցած 20 դպրոցներ։ Մենք ևս անցել էինք ամփոփիչ փուլ և ներկայացնում էինք մեր կատարած աշխատանքը՝ Փաստերի ստուգման գործիքները։

Ժյուրիի անդամները շրջեցին բոլոր տաղավարներով, հարցեր տվեցինք, մենք էլ ներկայացրեցինք մեր տեսադասերը, հետազոտական աշխատանքները և ֆիլմերը։

Նկարները՝ Նվարդ Սարգսյանի և Լուսինե Բուշի

Փաստերի ստուգման գործիքներ․կայքերի խորացված զննում

0

Կայքերի խորացված զննում իրականացնելու համար կարելի է նախ դիտարկել կայքի կոդը։ Այդ անելու համար զննարկիչում մկնիկի աջ սեղմումով ընտրում ենք View Page Source։ Սրա միջոցով, որոշ դեպքերում, կարելի է գտնե կայքը ստեղծող կազմակերպության անվանումը, կարելի է պարզել, թե ինչ համակարգչի վրա է աշխատում տվյալ կայքը։

Անանուն, կեղծ կայքերը կարելի է բացահայտել, եթե այն պարունակում է Google Analitics կոդը։ Եթե տարբեր կայքեր ունենան մեկ ղեկավար, ապա Google Analitics-ը ցուց կտա միայն վերջին թվերով տարբերվող համարները:

Տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես ենք նայում կայքերի կադերը և երկու կայքի օրինակով ցույց ենք տալիս կայք ստեղծող կազմակերպության անվանումը։

Տեսանյութը պատրաստել է Նարեկ Սարոյանը։

Փաստերի ստուգման գործիքներ․ ջնջված կամ ձևափոխված տեղեկատվության հայտնաբերում

0

Հաճախ է լինում, երբ անհրաժեշտ է լինում որոնել-գտնել ջնջված կամ այլ պատճառներով անհետացած տեղեկատվությունը։

Նման դեպքերում տեղեկատվությունը հնարավոր է լինում գտնել որոնողական համակարգերի հիշողության՝ քեշի մեջ։

google որոնողական համակարգից օգտվելու դեպքում անհաժեշտ է կիրառել cache: ։ Քեշերից վերականգնաման ժամանակ նյութը ցուցադրվում է այն նույն ամսաթվով և ժամով, երբ որոնողական համակարգը իր մոտ նշել-պահպանել է տվյալ տեղեկատվությունը պարունակող էջը։ Մենք նկատեցինք, որ քեշերից վերականգնվող ժամանակը չի համընկնում մեր ժամանակային գոտու հետ։ Ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ այն Լոնդոնի ժամանակով է։

Քեշերով վերականգնելը միշտ չէ, որ աշխատում է։ Համակարգը միշտ չէ, որ պահպանում է իր մեջ անհրաժեշտ ինֆորմացիան քեշի տեսքով, լինում են դեպքեր, երբ համակարգը պահպանում է արդեն իսկ փոփոխված տարբերակը, ոչ թե սկզբնականը։ Որպեսզի համոզվեք քեշերի ժամանակային տարբերակների ճշտությանը, կարող եք որոնել մի քանի համակարգերում, օրինակ՝ Google, Bing, Yandex։

Պետք է հաշվի առնել, որ ջնջված հին էջերի քեշը հաճախ վերացվում է նաեւ որոնողական համակարգերից։ Այդ դեպքում օգտվում ենք այլընտրանքային աղբյուրներից։ Օրինակ, կան կայքեր, որոնք պահպանում, իրենց մոտ արխիվացնում են համացանցը։ Այնպես որ, ջնջված, վաղուց նույնիսկ քեշերից վերացված էջերը հնարավոր է, որ գտնվեն ինտերնետային արխիվում:

Տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես կարող ենք գտնել արգելափակված տեղեկատվությունը որոնողական համակարգերում, գործածելով քեշերը և բուն որոնումը։ Ինչն է կարևոր, որ քեշերից նայելով կարող ենք իմանալ տեղեկատվության առաջին տեղադրման ամսաթիվը, ժամանակը (ժամանակի դեպքում չմոռանալ տվյալ երկրի ժամային գոտին), որպեզսի հասկանանք ենթարկվել է այն փոփոխության թե ոչ։

Նման որոնումը շատ է օգնում այն դեպքում, երբ էջերում փոփոխվել է բովանդակությունը կամ էջը ջնջվել է։

Տեսանյութը պատրաստել է Նարեկ Սարոյանը։

Փաստերի ստուգման գործիքներ․ Image exif data

0

Եթե նկարող սարքը ունի տվյալ ֆունկցիան (ժամանակակից բոլոր սարքերն ու սարքավորումները ունեն), ապա կարելի է նկարի մասին տեղեկություններ ստանալ նկարների մետատվյալներից (exif տվյալներ)։ Այդ տվյալներն են՝ երբ և որտեղ է նկարվել, որևէ փոփոխության կամ մշակման ենթարկվել է թե ոչ։

Մետատվյալները ճշտելու համար գտել ենք մի քանի հարմար հարթակներ․

Նկարների exif տվյալներ որոնելիս, հաճախ, չենք կարողանում օգտենլ օգտակար ոչ մի տեղեկատվություն․ դա նրանից է, որ շատ օգտատերեր ջնջում-վերացնում են այդ տվյալները։ Օրինակ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից ներբեռնած նկարները չեն պարունակելու տվյալներ։ Մեր ներկայացրած կայքերը հնարավորություն են տալիս ամբողջությամբ ջնջելու մետատվյալները։

Տեսանյութում ցույց կտանք, ինչպես կատարել մետատվյալների որոնումը չորս հայտնի հարթակների միջոցով։ Նկարը ներբեռնել ենք CNN-ի կայքից։

Օգնող տեսանյութը պատրաստել է Նարեկ Սարոյանը։