Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը` էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, դրանց ֆունկցիաները

Հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։
Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։

Ֆունկիացներ
1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։
2. Արյունը մասնակցում է հոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորմանը և այլ պրոցեսների։
Եվ այլն

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 միլիոն։ Նորածինների մոտ այն հասնում է 7,5 միլիոն-ի:

Լեյկոցիտները արյան սպիտակ (անգույն) բջիջներն են, որոնց ուսումնասիրելու համար ներկում են։ Պարզվում է, որ նրանց մի մասի ցիտոպլազման պարունակում է հատիկներ, իսկ մյուս մասը չի պարունակում։ Հատիկներ պարունակող լեյկոցիտները կոչվում են հատիկավոր (բազո‎ֆիլներ, էոզինոֆիլներ, նեյտրոֆիլներ), իսկ հատիկներ չպարունակողները՝ ոչ հատիկավոր (լիմ‎ֆոցիտներ, մոնոցիտներ), որոնք տարբերվում են միմյանցից ծագումով, ֆունկցիայով և արտաքին տեսքով։ Լեյկոցիտներն իրականացնում են բազմաթիվ պաշտպանական ‎ֆունկցիաներ։ Լեյկոցիտների քանակը 1 մմ3 արյան մեջ 4-9 հազար է, սրանց կյանքի տևողությունը չափազանց կարճ է՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր, բացառություն են կազմում հիշողության լիմ‎ֆոցիտները, որոնք ապրում են 10-15 տարի։

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները կաթնասունների մոտ անկորիզ են, սկավառակաձև թիթեղիկներ են 1-4 մկմ տրամագծով։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում։ Արյան 1մմ3 ծավալում նրանց քանակը 200.000-400.000 է սրանց քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոպենիա։ Նրանց քանակն ավելանում է մարսողության և ծանր մկանային աշխատանքի ժամանակ։ Տեղի է ունենում նաև օրական տատանում հույզերից, գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է։ Թրոմբոցիտների ֆունկցիաները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միացքավորման (ագրեգացիա), կեղծ ոտիկների առաջացման)։ Թրոմբոցիտներն ունեն պաշտպանական ‎ֆունկցիաներ, դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը։

Оставьте комментарий