Իմ տպավորությունները ներկայացումից

24.02.18

Երեկ մենք դասարանով այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն: Թատրոնում նայեցինք Հ. Թումանյանի տարբեր հեքիաթների հիման վրա ստեղծված ներկայացում: Ներկայացման մեջ կային տարբեր հերոսներ, օրինակ՝ Կիկոսը, Սուտլիկ Որսկանը, Անխելք Մարդը, Ձախորդ Փանոսը: Ներկայացումը լավն էր, այն ինձ շատ դուր եկավ: Շատ ծիծաղելի էր, և դերասանները շատ լավ էին խաղում: Ներկայացումից չեմ կարող առանձնացնել ոչ մի առանձին հատված, որովհետև այն ամբողջությամբ ինձ շատ է դուր եկել: Նաև շատ ծիծաղելի էր այն, որ երբ թատրոնում լույսերն անջատվում էին, որպեսզի դերասանները գնան իրենց զգեստները փոխելու, մեր դասարանի սովորողների մի մասը սկսում էին բարձր գոռալ:

Оставьте комментарий